Իմացեք ավելին մեր ծրագրի և առաքելության մասին
«Բարի Ձմեռ պապ» ծրագիրը բարեգործական նախաձեռնություն է, որը հիմնադրվել է 2008 թվականին և իրականացվում է «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության կողմից: Այն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում բնակվող խոցելի խմբերի, հատկապես՝ հաշմանդամ, ծնողազուրկ, սահմանամերձ գյուղերում բնվող և սոցիալական ծանր դրության մեջ գտնվող երեխաներին:
Մեր կարգախոսն է.
Այսօր չկոտրենք երեխաների սրտերը և անկատար չթողնենք նրանց նվիրական երազանքները, վաղն այն կարող է թանկ արժենալ հասարակության համար: